Կայքից օգտվելու կարգը


1.Դասընթացների ցանկին ծանոթանալ կարող եք կայքի վերնամասի ձախ հատվածում տեղակայվծ "Դասընթացներ" բաժնում:



2.Հաջորդ քայլով ընտրեք Ձեր նախընտրած դասընթացը, ապա բացված դասընթացի էջում սեղմեք "Մասնակցել" (աջ մասում):



3.Ավտոմատ կբացվի Ձեր դասընթացների էջը, որտեղ արդեն առկա դասընթացի ստորին մասում կտեսնեք "Սկսել դասը" հրամանը, որի միջոցով էլ կտեղափոխվեք դասընթացի մասնակցության էջ:



4.Ձեր դասընթացների էջը կարող եք գտնել նաև կայքի վերնամասի աջ հատվածում համապատասխան նշանի միջոցով, կամ տվյալների բաժնում տեղակայված "Իմ կուրսերը" հրամանի միջոցով:



5.Դասընթացը կարող է կազմված լինել մի քանի մասերից, որոնք կտեսնեք դասընթացի մասնակցության էջում, աջ մասում: Ամեն մասն ավարտելուց հետո անցեք հաջորդ մասին:



6.Ամեն դասընթացի ավարտից հետո ակտիվացրեք պասիվ դաշտերը, որոնք նշված են յուրաքանչյուր դասընթացի մոտ:



7.Պասիվ դաշտը ակտիվացնելուց հետո Ձեր դասընթացների էջում կցուցադրվի, թե որքան մասն եք հաղթահարել դասընթացի: Ձեր դասընթացների էջում, ինչպես ցուցադրված է նկարում, կարող եք նաև գնահատել դասընթացը և թողնել Ձեր կարծիքը: